Լրահոս

21.06.2012 14:37


Գագիկ Ջհանգիրյան. «Կարծես կառավարությունը բունտերի է նախապատրաստվում»

Գագիկ Ջհանգիրյան. «Կարծես կառավարությունը բունտերի է նախապատրաստվում»

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հնարավոր չի համարում կառավարության ծրագրից   պարզել, թե առաջիկա հինգ տարիների համար բանակաշինության ինչպիսի կոնցեպցիա է որդեգրվել։

–Կարծես լիովին անտեսված են ժամկետային զորակոչի սահմանափակ ռեսուրսի, տարածարջանային լարվածության մեծացման, սահմանային զինված միջադեպերի աճի ներկա միտումները, ինչը, մեր կարծիքով, հրատապ է դարձնում անցումը զորակոչային հիմունքներով ձևավորվող բանակից պրոֆեսիոնալ բանակի,–ասել է Գ. Ջհանգիրյանը։

Նա ավելացրել է, որ կարծես թե կառավարությունը սոցիալական ինչ–որ հակամարտությունների և բունտերի է նախապատրաստվում, և սոցիալական հակամարտությունները, տնտեսական ճգնաժամերը պահանջում են տնտեսական ու քաղաքական լուծումներ և ոչ թե իրավապահ ու ուժային մարմինների միջամտություն։

Ըստ նրա՝ ծրագրից այդպես էլ պարզ չէ, թե կառավարությունը օրենսդրական և կամզակերպչական ինչ քայլեր է նախատեսում դատական իշխանությունը գործադրի տոտալ հսկողությունից ու թելադրանքից ձերբազատելու, անկախ, լիարժեք մրցակցային դատարան ունենալու, մեղադրական դատարանից իսպառ հրաժարվելու ուղղությամբ։

Ներկայացնելով կառավարության ծրագրի մի շարք այլ բացեր՝ Գագիկ Ջհանգիրյանը հետևություն է արել՝ առնվազն երկրի պաշտպանունակության, իրավապահ մարմիննների ու դատական իշխանության վերաբերյալ կառավարության ծրագրի պատկերացումները խիստ սահմանափակ են ու մակերեսային և ադեկվատ չեն այդ ոլորտնեում ստեղծված իրավիճակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը