Մեկ անգամ ևս, արձանագրում ենք, որ Երևանի Ավագանին, վատնելով հսկայական միջոցներ, բացարձակապես չի գործում, որի վառ ապացույցն է նաև Ավագանու 26.06.12թ.-ի նախապատրաստումը, մասնավորապես՝
- խախտելով Օրենքի պահանջներն, այդ օրակարգի նախագիծը կազմել է քաղաքապետն, ընդգրկելով միայն իր ձևական նախաձեռնությունները /Հ.Գ.1/, այն էլ՝ վերջերս հասարակական հնչեղություն ստացած հարցերի պայմաններում,
- Ավագանու անդամներին համառորեն չեն ծանոթացնում անգամ օրակարգի նախագիծ չընդունված մյուս նախաձեռնությունների /նախագծերի/ հետ, իսկ մեր չորս նախաձեռնությունները /Հ.Գ.2/ անհիմն մերժվել են:
Մեր բողոքն ենք արտահայտում քաղաքապետի սույն ապօրինությունների և Ավագանու անդամների անթաքույց անգործության կապակցությամբ:
Հայտարարում ենք նաև, որ այս ձևով նախապատրաստված նիստն արդեն իսկ ապօրինի է:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցություն Ռ. Թորոսյան
«Մաշտոցի պուրակ»-ի դեպքերը ստացան մեծ հնչեղություն ոչ միայն մեր երկրում, այլև՝ նրա սահմաններից դուրս:
Երևանցու իրավունքների և ազատությունների համար պայքարի դուրս եկած բնապահպանների ու իրավապաշտպանների հիրավի արդարացի գործունեությունն արժանացավ երևանցիների գերակշռող մեծամասնության համակրանքին և նրանց շարքերն օր-օրի բազմապատկվեց:
Պատահական չէ, որ այդ շարժումն արժանացավ նաև երկրի ղեկավարության գովասանքներին և խնդիրը լուծվեց, սակայն պառճառները մնացին, այն են՝
երևանցիների իրավունքներն ու ազատությունները խախտած ոչ մի սուբյեկտ պատասխանատվության չենթարկվեց՝ սկսած և, առաջին հերթին, Աբովյան փողոցում տեղադրված ապօրինի շինությունների և վերջացրած իրավապաշտպանների դեմ ապօրինի գործողությունների հեղինակներից:
Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի Ավագանին հայտարարում է.
նման մոտեցումներն ակնհայտորեն բերում են ոչ միայն քաղաքային իշխանության հանդեպ երևանցիների վստահության անկման, այլև՝ հրահրում են նման ապօրինությունների կրկնությունը՝ «փակ շուկա»-յի օրինակը դրա վառ ապացույցն է:
«Մաշտոցի պուրակ»-ի խնդրով բոլոր օրինախախտները պետք է ենթարկվեն պատասխանատվության, առանց որևէ բացառության:
2. «ՓԱԿ ՇՈՒԿԱ» -Ի ԽՆԴՐՈՎ
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փակ շուկա»-ն ոչ միայն պատմամշակութային հուշարձան է, այլև՝ երևանցիների, հատկապես, Կենտրոն վարչական շրջանի բնակիչների կենսագործունեության անբաժանելի մասը:
«Փակ շուկա»-ի լինել կամ չլինելու հարցը չի կարող կախված լինել որևէ անձի քմահաճույքներից և նրա ճակատագիրը պետք է որոշեն երևանցիները:
Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի Ավագանին որոշում է.
հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1/22-րդ կետի պահանջները և ղեկավարվելով նույն օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ս.թ. հուլիսի 2-րդ կեսին, անցկացնել տեղական հանրաքվե հետևյալ հարցերով՝
Համաձա՞յն եք, որ «Փակ շուկա»-ն պահպանի իր պատմամշակութային տեսքը,
Համաձա՞յն եք, որ «Փակ շուկա»-ն շարունակվի օգտագործվել որպես շուկա:
3. ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՎ
ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Ավագանին որոշում է.
համատիրությունների գործունեության օրինականության վերահսկման նպատակով, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները՝
ստեղծել ժամանակավոր քննող հանձնաժողով,
հանձնաժողովի նախագահ հաստատել Ավագանու անդամ Ռ.Թորոսյանին,
հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել ս.թ.-ի նոյեմբերին կայանալիք Ավագանու նիստին:
4. ՏԵՐՅԱՆ 54/1 ՀԱՍՑԵՈՒՄ «ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1/2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով՝
Երևան քաղաքի Ավագանին որոշում է.
առաջարկել Երևանի քաղաքապետին միջոցներ ձեռնարկել Երևանի Տերյան 56 և Աղայան 19 շենքերի բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման, այդ թվում, համապատասխան փոխհատուցում ստանալու ուղղությամբ:
Ռուբեն Թորոսյան. «Երևանի Ավագանին չի գործում»
Մեկ անգամ ևս, արձանագրում ենք, որ Երևանի Ավագանին, վատնելով հսկայական միջոցներ, բացարձակապես չի գործում, որի վառ ապացույցն է նաև Ավագանու 26.06.12թ.-ի նախապատրաստումը, մասնավորապես՝
- խախտելով Օրենքի պահանջներն, այդ օրակարգի նախագիծը կազմել է քաղաքապետն, ընդգրկելով միայն իր ձևական նախաձեռնությունները /Հ.Գ.1/, այն էլ՝ վերջերս հասարակական հնչեղություն ստացած հարցերի պայմաններում,
- Ավագանու անդամներին համառորեն չեն ծանոթացնում անգամ օրակարգի նախագիծ չընդունված մյուս նախաձեռնությունների /նախագծերի/ հետ, իսկ մեր չորս նախաձեռնությունները /Հ.Գ.2/ անհիմն մերժվել են:
Մեր բողոքն ենք արտահայտում քաղաքապետի սույն ապօրինությունների և Ավագանու անդամների անթաքույց անգործության կապակցությամբ:
Հայտարարում ենք նաև, որ այս ձևով նախապատրաստված նիստն արդեն իսկ ապօրինի է:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցություն Ռ. Թորոսյան
Հ.Գ.1 - http://www.yerevan.am/pages.php?lang=1&id=224&page_name=announc
Հ.Գ.2 –
1. Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ» -Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ