Արամ Մանուկյանին ԱԺ–ում խանգարել են ելույթ ունենալ. Հովիկ Աբրահամյանը բարկացել է
Այսօր ԱԺ ամբիոնից կառավարության հնգամյա ծրագիրը քննադատել է ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
–Երեկ մեկ րոպեի ընթացքում կարողացա այնպես անել, որ պարոն վարչապետը երեք սխալ թույլ տվեց,–հայտարարել է Ա. Մանուկյանը՝ նախ ներկայացնելով արտագաղթի վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ պնդելով, թե ա՛յս իշխանության օրոք տեղի ունեցած արտագաղթի և պատերազմակա՛ն ժամանակշրջանի արտագաղթի շարժառիթներն այլ էին։
Այնուհետ, Արամ Մանուկյանը պնդել է, թե մի սխալը թույլ չի տալիս երկրորդը կրկնելու.
–Ես որ լինեի երկրի ղեկավարը, միայն դրա՛ համար կպատժեի վարչապետին։ Դու կառավարություն ես զարգացմա՞ն, թե հնի սխալի վրա սխալ ավելացնելու։ Դա կոպիտ սխալ է, որ վարչապետն այստեղ իրեն թույլ տվեց, ասելով՝ դուք սխալ եք արել, ես էլ եմ սխալ անում։
Որպես վարչապետի երրորդ սխալ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է արտագաղթի հետ կապված Տիգրան Սարգսյանի պնդումը, թե ինքն այդպիսի հայտարարություն չի արել։ Ա. Մանուկյանը հայտնել է, որ վարչապետի այդ խոսքերի ձայնագրությունն ունի և ցանկացողներից յուրաքանչյուրին կարող է տրամադրել։
Արամ Մանուկյանը ներկայացրել է նաև մի շարք մոնիթորինգային թվեր և քննադատության ենթարկել ՀՀԿ–ի ու, ինչպես նա է ասել, ՀՀԿ–ի հզոր գործընկերոջ՝ ՕԵԿ–ի գործունեությունը և կառավարությանն ամեն կերպ արդարացնելու գործելաոճը։ Սա ՀՀԿ–ականների ու հատկապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վրդովմունքն է առաջացրել։ Նրանք տեղից ինչ–որ բաներ են բղավել և խանգարել են Արամ Մանուկյանին ելույթ ունենալ։ Չեն օգնել նաև չաղմկելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հորդորդները։ Ի վերջո, Ա. Մանուկյանին կանոնակարգով հատկացված ելույթի ժամն ավարտվել է, և նրա խոսքը կիսատ է մնացել, որն էլ արդեն ՀԱԿ խմբակցության քարտուղարի վրդովմունքն է առաջացրել։
–Պարո՛ն Մանուկյան, ես խնդրում եմ՝ ձեր տեղը զբաղեցրեք և թույլ տվեք մենք աշխատենք։ Ձայնը բարձրացնելով՝ ոչ մի հարց չի լուծվել այս դահլիճում մինչև այսօր, և կխնդրեմ՝ որևէ պատգամավոր չփորձի ձայնը բարձրացնել,–այս անգամ էլ բարկացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

7or.am