Լրահոս

21.06.2012 11:04


Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է Պան Գի Մունի հետ

Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է Պան Գի Մունի հետ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադիեժադը Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի կազմակերպած «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնավորապես «վեցյակի» հետ Իրանի մոսկովյան բանակցությունները և Սիրիայում տիրող իրավիճակը: Ահմադինեժադը նկատել է, որ միջազգային նորմերն ու օրենքները պետք է միանման լինեն բոլորի համար, ու հավելել, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն իրագործվել է միջազգային օրենսդրության շրջանակներում՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին հավատարիմ և ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: 

Պան Գի Մունն իր հերթին ընդգծել է տարածաշրջանում Իրանի կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ այն  նշանակալից ու հեղինակավոր երկիր է թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում:

Այս խորագրի վերջին նյութերը