ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ՝ այսօր ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Զիլ» մակնիշի և «Օպել» մակնիշի (վարորդ` Մ. Մալյան, ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մ. Մալյանը տեղափոխվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի, հրդեհը մեկուսացվել է ժամը 08.22-ին, մարվել` 08.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ՝ այսօր ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Զիլ» մակնիշի և «Օպել» մակնիշի (վարորդ` Մ. Մալյան, ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մ. Մալյանը տեղափոխվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի, հրդեհը մեկուսացվել է ժամը 08.22-ին, մարվել` 08.54-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
7or.am