Վիտալի Բալասանյանը սկսել է նախագահական քարոզարշավը
Իր նախընտրական արշավն է սկսել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Համալսարան-ոստիկանություն-ազատագրված տարածք և արցախյան գյուղ երթուղին ցույց է տալիս Վիտալի Բալասանյանի ծրագրի առաջնահերթությունները` զարգացած կրթություն և գիտություն, օրինապահություն, Արցախի վերբնակեցում, գյուղի զարգացում:
Իր քարոզարշավի մեկնարկը նախագահի թեկնածուն տվեց Արցախի պետական համալսարանից: Արցախյան պատերազմում զոհված ուսանողների և դասախոսների հուշարձանին ծաղիկ դնելուց հետո Վիտալի Բալասանյանը ԱրՊՀ մեծ դահլիճում հավաքված համալսարանականներին ներկայացրեց կրթության ու գիտության մասին ծրագրային դրույթները, ինչպես նաև պատասխանեց նրանց հարցերին: Նախընտրական ծրագրի մեջ կրթության և գիտության վերաբերյալ դրույթներ ներառելիս հիմնականում հաշվի են առնվել հայաստանյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների առաջարկները:
Ոստիկանության ծառայողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն նշեց, որ թեև ոստիկանները համարվում են համեմամտաբար բարձր վարձատրվող ծառայողներ, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ աշխատավարձը բավարար չէ նորմալ կենսակերպի համար և չի համապատասխանում ոստիկանական ծառայության ռիսկայնությանն ու կարևորությանը: Հանդիպումն ավելի շատ ընթացավ հարցուպատասխանի ձևով: Պատասխանելով ոստիկաններից մեկի հարցին` Վ. Բալասանյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորմանն ու Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքին` նշելով, որ անտարբեր ենք դարձել մահերի նկատմամբ, և անթույլատրելի համարեց ներկա վիճակը: «Պետք է վերանայել մարտական հերթապահության վարման ձևը, լուրջ փոփոխություններ մտցնել այդ ծառայությունում, քանի որ կիրառվող մոդելը շատ շուտվանից իրեն չի արդարացնում»,-նշեց Արցախի հերոսը՝ հավելելով, որ անթույլատրելի է նման բարձր խոցելիություն ունենալը, որ հարկավոր է սահմանն ապահովել ժամանակակից ինժեներական կառույցներով և իջեցնել հայ զինվորի խոցելիության աստիճանը:
Հաջորդ հանդիպումը Ուղտասար համայնքում էր: 1993թ. հուլիսին ազատագրված գյուղում այսօր չորս տասնյակի չափ ընտանիք է ապրում: Հանդիպումները շարունակվեցին Խրամորթ, Փառուխ, Արմենակավան, Նախիջևանիկ, Վարդաձոր գյուղերի բնակիչների հետ: Հանդիպումներն ընթանում էին անմիջական մթնոլորտում, քանզի այս գյուղերի պաշտպանության/ազատագրության գործողություններն իրականացրել էին Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները, նախագահի թեկնածուն էլ անձամբ ճանաչում էր գյուղացիներից շատերին: Վ. Բալասանյանը ներկայացրեց գյուղական ենթակառուցվածքներին, գյուղատնտեսությանը, շրջանների համաչափ զարգացմանը վերաբերվող ծրագրային դրույթները, պատասխանեց հարցերին:
Հունիսի 21-ին հանդիպումները կշարունակվեն Ստեփանակերտի տարբեր թաղամասերում և հիմնարկներում: