Խաչատուր Քոքոբելյանը Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը համամիտ չէ
–Չի՛ կարելի անմեղության կանխավարկածը խախտել,–այսպես է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն արձագանքել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթեթի խմբագիր, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։
Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու։ Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմիմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: ... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է»։
Խաչատուր Քոքոբելյանը նման դիրքորոշմանը՝ մարդը մեղավոր է, թե անմեղ, միևնույն է՝ պետք է նստի, համամիտ չէ, քանի որ կարծում է՝ չի կարելի նման բան ասել և նման մոտեցում ունենալ.
–Ես զերծ կմնամ որևէ քաղաքական գնահատական տալ Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված խնդրի հետ կապված՝ հարգելով անմեղության կանխավարկածը։ Կարծում եմ՝ պետք է դադարեցնել երկուստեք փոխհրաձգությունը և սպասել գործի լիարժեք քննությանը։ Ինչ վերաբերում է մարտի 1–ին, ապա այդ հարցով լիարժեք քննություն չի կատարվել, և շատ–շատ մեղավորներ ընդհանրապես պատասխանատվության չեն ենթարկվել։ Եվ, ընդհանրապես, մեկ գործը մյուսի հետ կապելը թե՛ իրավաբանական տեսանկյունից, թե՛ տրամաբանության ես չեմ տեսնում,–մասնավորապես ասել է Խ. Քոքոբելյանը։
Խաչատուր Քոքոբելյանը Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը համամիտ չէ
–Չի՛ կարելի անմեղության կանխավարկածը խախտել,–այսպես է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն արձագանքել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործի վերաբերյալ «Հայկական ժամանակ» օրաթեթի խմբագիր, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։
Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու։ Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: ... Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է»։

7or.am