Պակիստանի նախագահը պաշտոնից ազատաված վարչապետին փոխարինող է գտել
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին երկրի վարչապետի պաշտոնին առաջադրել է տեքստիլ արդյունաբերության նախարար Մահդում Շահաբուդդինի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է «The Nation» պարբերականը։
Եթե երկրի խորհրդարանը հաստատի Շահաբուդդինի թեկնածությունը, ապա նա կզբաղեցնի օրերս պաշտոնից ազատված վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի տեղը։ Փորձագետները համոզված են, որ խորհրդարանը հավանություն կտա Շահաբուդդինի թեկնածությանը, քանի որ երկրի նախագահի կողմից ղեկավարվող իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանում։