Լրահոս

21.06.2012 09:41


Ռումինիայի՝ երկու տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետը հրազենով կրակել է իր կոկորդին

Ռումինիայի՝ երկու տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետը հրազենով կրակել է իր կոկորդին

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, ով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, փորձել է ինքնասպան լինել՝ ատրճանակով կրակելով իր կոկորդին։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հաղորդում է երկրի դատախազությունը։

Նեստասեն փորձել է ինքնասպան լինել, երբ ոստիկանները եկել են նրան ձերբակալելու։

Նշենք, որ Նեստասեն մեղադրվում է խոշոր չափերi պետական միջոցներ  (1,5 մլն եվրո) յուրացնելու համար։ Այդ գումարը Նեստասեն ծախսել է 2004թ. իր նախընտրական  քարոզարշավի վրա։ Հիշեցնենք, որ Ադրիան Նեստասեն  Ռումինիայի վարչապետ է եղել 2000-2004թթ.։

Ավելացնենք, որ Ռումինիայի գործող վարչապետ Վիկտոր Պոնտան հիվանդանոցում այցելել է Նեստասեին  ու հայտարարել, որ տուժածի «վիճակը վերահսկողության տակ է»։ 

Այս խորագրի վերջին նյութերը