Լրահոս

21.06.2012 09:10


«Երեխաները՝ երեխաների համար»` բարեգործական համերգ

«Երեխաները՝ երեխաների համար»` բարեգործական համերգ

Հունիսի 22-ին, ժ.19.00-ին Գ. Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն»-ի տարեվերջյան հաշվետու համերգը, որի ընթացքում կներկայացվեն մանկապատանեկան կենտրոնի ընթացիկ տարվա երեխաների կատարողական արվեստի ձեռքբերումները: Համերգին մասնակցում են կենտրոնում գործող բոլոր խմբերը «Հայ աստղեր» պարային ստուդիա, (գեղ. ղեկավար՝ Սուրեն Խաչատրյան), «Երևան» պարային ստուդիա  (Արթուր Զաքարյան), «Մատադոր» պարային ստուդիա (Գևորգ Մարկոսյան), վոկալ ստուդիա (ղեկավար՝ Նաիրա Գուրջինյան) և այլոք:

Համերգի ժամանակ Տիգրան Պետրոսյանի և «Վաղորդյան Կաթիլներ» վոկալ ստուդիայի կողմից կատարվելու է  «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ձոներգը (երաժշտ.՝ Ռ. Սարգսյան, խոսք՝ Ա. Բարսեղյան): Ինչպես նաև կայանալու է մանկապատանեկան կենտրոնի օրհներգի պրեմիերան (երաժշտ.՝ Կ. Մարգարյան, խոսք՝ Ս. Ստամբուլցյան):  

Համերգի ողջ հասույթը Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի երեխաները և ստեղծագործական թիմը փոխանցելու են «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Պատվավոր հյուրերի շարքում են «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձոների խորհրդի անդամները, բժիշկներ, բուժում ստացող երեխաներ, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպան՝ Բրունո Սկապինին, Երևանի քաղաքապետարանը:

Այս խորագրի վերջին նյութերը