Վահան Հովհաննիսյան. «Կառավարությունը պարզապես վարագույր է ծառայում այլ ուժերի համար»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կառավարության ծրագրի մասին խոսելիս ցավով նկատել է, որ իրականության մեջ կառավարությունը չէ սոցիալական վիճակի համար պատասխանատուն և կառավարությունը պարզապես վարագույր է ծառայում այլ ուժերի համար.
–Ինչ–որ մարզային մակարդակի ցեղախմբերի առաջնորդների, տնտեսական մակարդակով կլանների համար, որոնց ներկայացուցիչները կան նաև Ազգային ժողովում,–ասել է Վ. Հովհաննիսյանը,–Չպահանջենք կառավարությունից այն, ինչ ինքը չի կարող անել, բայց թող կառավարությունն էլ չգա ու չխոստանա մեզ բաներ, որ ինքը չի կարող անել։
Ստեղծված վիճակից դուրս գալու միակ ձևն էլ, ըստ Վ. Հովհաննիսյանի, ԱԺ դահլիճից բացակայող անկեղծությունն է.
–Երկրի կառավարման համակարգն ապականված է ու եթե մենք այն ինչ կատարվում է կառավարություն կոչվող վարագույրի հետևում չհանենք, չմաքրենք ու մի մասն էլ դեն չգցենք, մենք չենք կարողանա իրականացնել ոչ մի ծրագիր։

7or.am