Երաժշտության տոն՝ նվիրված Փոփ երաժշտության 50 ամյակին
1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը՝ միջոցառում, որը համախմբում է երաժիշտների և երգիչների՝ սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը։ Այն 2007թվականից ի վեր նշվում է նաև Հայաստանում։ Միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
Այս տարի Երաժշտության տոնը նվիրվելու է Փոփ երաժշտության 50 ամյակին։ 2010թվականից արդեն ավանդաբար ՕրանժԱրմենիայի աջակցությամբ կազմակերպվող գլխավոր համերգը կկայանա հունիսի 21-ին Ազատության հրապարակում, ժամը 19.00-ից 23.00 և կհյուրընկալի Imagine band, Լավէլի, Դոգմա, The Beautified Project խմբերին, ինչպես նաև «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակիցներ Իվետա Տոնոյանին, Սուսաննա Պետրոսյանին, Րաֆֆի Օհանյանին և այլոց ։
Երաժշտության տոն՝ նվիրված Փոփ երաժշտության 50 ամյակին
1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը՝ միջոցառում, որը համախմբում է երաժիշտների և երգիչների՝ սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը։ Այն 2007թվականից ի վեր նշվում է նաև Հայաստանում։ Միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
Այս տարի Երաժշտության տոնը նվիրվելու է Փոփ երաժշտության 50 ամյակին։ 2010թվականից արդեն ավանդաբար Օրանժ Արմենիայի աջակցությամբ կազմակերպվող գլխավոր համերգը կկայանա հունիսի 21-ին Ազատության հրապարակում, ժամը 19.00-ից 23.00 և կհյուրընկալի Imagine band, Լավ էլի, Դոգմա, The Beautified Project խմբերին, ինչպես նաև «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակիցներ Իվետա Տոնոյանին, Սուսաննա Պետրոսյանին, Րաֆֆի Օհանյանին և այլոց ։