Բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժորը կրկին կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկը
Այսօր հունիսի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի` հունիսի 22-ին կայանլիք համերգը ներկայացնող մամլո ասուլիս:
Համերգը, որ տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, կընթանա բրիտանական արքունիքի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինի ղեկավարությամբ: Համերգին որպես մենակատար հանդես կգա գերմանացի անվանի դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Ծրագրում կներկայացվեն Չայկովսկու դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Ֆորեի «Պավան» և Դեբյուսիի «Ծովը» ստեղծագործությունները:
Նշանակալից է, որ հրավիրյալ երկու երաժիշտների համար սա Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ առաջին ելույթը չէ: Նախորդ անգամ հայ ունկնդրին ներկայանալով Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ մեկնարկի եզրափակիչ համերգին` ընդամենը մի քանի ամիս անց հռչակավոր Ուորեն-Գրինը սիրով և բարեկամաբար կրկին համաձայնել է ղեկավարել մեր երկրի Պետական նվագախումբը: Ավելին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես գլխավոր հրավիրյալ դիրիժոր համագործակցելու առաջարկը Ուորեն Գրինը ընդունել է. - «Հայաստանի ֆիլհարմոնիկը հրաշալի նվագախումբ է, որը փայլուն կերպով ղեկավարում է Մաեստրո Թոփչյանը: Եվ դա է միակ պատճառը, որ սիրով համաձայնում եմ համագործակցել Ձեզ հետ հնարավորինս հաճախ»,-նշեց Ուորեն-Գրինը:
Խորհրդանշական է նաև նվագախմբի բարեկամ անվանի գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերի վերադարձը, ում ելույթները ոչ միայն բազմիցս հնչել են Պետական ֆիլհարմոնիկի նվագակցությամբ և սիրվել հայ երաժշտասեր ունկնդրի կողմից, այլև կատարվել են «Սթեյնուեյ և Սոնս» (“Steinway & Sons Grandpiano”) ռոյալով, որը Պետ.ֆիլհարմոնիկը և Մաեստրո Թոփչյանը ընտրել և ձեռք են բերել հենց իր` Գլեմզերի խորհրդատվությամբ:
Մեծապես կարևորելով միջազգային մեծ վաստակ ունեցող երաժիշտների հետ անընդհատ համագործակցությունը ինչպես հայ ունկնդրին բարձրակարգ երաժշտություն մատուցելու, այնպես էլ նվագախմբի կատարողական պատրաստվածությունն ամրապնդելու տեսանկյունններից, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հատկապես էական է համարում հռչակավոր երաժիշտների` ՀՊՖՆ-ի հետ կրկին համագործակցելու բարեկամական պատրաստակամությունը:
Քրիստոֆեր Ուորեն Գրինը Charlotte Symphony և Լոնդոնի կամերային նվագախմբերի գեղարվեստական ղեկավարն է: Ելույթներով հանդես է գալիս Լոնդոնի և արտերկրի միջազգային հռչակ վայելող այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի, Վաշինգթոնի, Ցյուրիխի, Սիեթըլի, Դեթրոիթի, Սապպորոյի և այլ սիմֆոնիկ նվագախմբերը: 2004-2009թթ. եղել է Աթենքի Camerata Resident նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ձայնագրություններ է կատարել SONY, Philips, Virgin EMI, Deutsche Grammophon և այլ հեղինակավոր ստուդիաներում: Վերջին 30 տարիների ընթացքում Ուորեն-Գրինը հաճախ է հրավիրվում ղեկավարելու Մեծ Բրիտանիայի արքունական ընտանիքի կարևորագույն հանդիսությունների երաժշտական մասը: Նախորդ արքունական ելույթները ներառում են Արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողությունը, Էլիզաբեթ 2-րդ Թագուհու 80-ամյակի և Արքայազն Չարլզի 60-ամյակի տոնակատարությունները:
Բերնդ Գլեմզերը, հանդիսանալով Չայկովսկսկու, Ռուբենշտեյնի, Կալլասի, ARD և այլ միջազգային հեղինակություն վայելող մրցույթների դափնեկիր, այսօր դասվում է աշխարհի դաշնակահարների առաջատար խմբին: Ռուս ուսուցչի` Վիտալի Մարգուլիսի աշակերտը 1989թ. պատիվ ունեցավ ստանձնելու Գերմանիայի ամենաերիտասարդ դասախոսի դերը Saarbrücken College of Music-ում: Թողարկելով բազմաթիվ ձայնասկավառակներ` ընդարձակ երկացանկով դաշնակահարը հավասարապես շեշտադրում է ինչպես ռոմանտիկ, այնպես էլ ժամանակակից շրջանի կոմպոզիտորներին: Երկացանկում հատկապես մեծ տեղ ունեն Լիստի, Գոդովսկու, Ռախմանինովի, Բուսոնիի գործերը: Գլեմզերի օրակարգը հագեցած է Եվրոպայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Ավստրալիայի և աշխարհի այլ ծայրերի լավագույն համերգասրահներում ելույթներով: