Լրահոս

20.06.2012 20:45


«Apple»-ի խանութում հրաժարվել են «iPad» վաճառել իրանուհուն

«Apple»-ի խանութում հրաժարվել են «iPad» վաճառել իրանուհուն

ԱՄՆ–ում  «Apple»-ի խանութ-սրահներից մեկը հրաժարվել է «iPad» վաճառել 19-ամյա Սահար Սաբեթին՝ պատճառաբանելով, թե նա իրանցի է։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Վիրավորված աղջիկն այս մասին պատմել է տեղի հեռուստալիքներից մեկի լրագրողին, ով գնացել է այդ խանութ` միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու: Զրույցի ընթացքում խանութի աշխատողը հայտնել է, որ ներկայում «Apple» ընկերության որդեգրած քաղաքականությունն արգելում է իր արտադրանքը վաճառել իրանցիներին: Իր արաքը հիմնավորելու նպատակով աշխատողը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ մասնավորապես ասվում է.

 «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Կուբայի, Իրանի, Հարավային Կորեայի, Սուդանի և Սիրիայի նկատմամբ: Ուստի «Apple»-ի արտադրանքի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը այդ երկրներին,  առանց ԱՄՆ-ի կառավարության թույլտվության, արգելվում է»:

Այնուամենայնիվ, ավելի ուշ խանութի աշխատողը ներողություն է խնդրել Սաբեթից և ասել, որ թեև աղջիկը հնարավորություն չունի «iPad»-ը գնել խանութից, սակայն նա կարող է այն համացանցի միջոցով պատվիրել:

Այս խորագրի վերջին նյութերը