Տնտեսական

20.06.2012 16:30


Հրանտ Բագրատյան. «Կառավարության ծրագրում միայն երկար–բարակ դատողություններ են»

Հրանտ Բագրատյան. «Կառավարության ծրագրում միայն երկար–բարակ դատողություններ են»

Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանի ամբիոնից խոսել է ՀՀ կառավարության ծրագրի մասին և ընդգծել, որ ՀՀ–ն կանգնած է քաղաքական ու տնտեսական լուրջ մարտահրավերների  առջև.

–Երբեք մենք այսքան մոտ չենք եղել մի ջրբաժանի, երբ երկրի հետագա զարգացումը պահանջում է ճիշտ հաշվարկված քայլերի ու գործուղությունների համալիր։ Այս առումով ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության ծրագիրը դժվար է գերագնահատել։ Ուրիշ որտե՞ղ մենք պետք է ի վիճակի լինենք ծավալել այս երկրին սպասվող մարտահրավերների, դրանց հնարավոր լուծումների, տարբերակների, ձևերի ու մեթոդների մասին։ Այս առումով ներկայացված ծրագիրը չի կարող դիմանալ որևէ քննադատության։

Բագրատյանը ներկայացրել է ծրագրի առավել հիմնական 10 թերությունները՝

  1. Փաստաթուղթը, մեղմ ասած, դժվար է ծրագիր անվանել, այնտեղ միայն երկար– բարակ դատողություններ են այս կամ այն ոլորտներում հնարավոր ընդհանրական, ծրագրի հեղինակների կողմից այդպես չկոնկրետացված նպատակների շուրջ։
  2. Ծրագիրը, չգիտես ինչու, կառուցված է տնտեսության մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա, և ապշեցուցիչ է, թե ինչո՞ւ այս 3-ը։
  3. Աղքատության աճն ինքնըստինքյան նշանակում է հարուստների ու օլիգարխների տեսակարար կշռի էլ ավելի բարձրացում։
  4. Ժամանակն է հանգիստ թողնել «աշխատատեղ» բառը և 100 000 թիվը։
  5. Եթե հանքարդյունաբերության հաշվին լինի ՀՆԱ աճ, դա կարող հանգեցնել ավելացված արժեքի անկման, հարստության կենտրոնացման, աղքատության աճի։
  6. Կառավարությունը որևէ համակարգված պատկերացում չունի տնտեսական աճն ապահովելու արդի գործիքակազմի մասին։
  7. Անհասկանալի են կոռուպցիայի դեմ իբր թե պայքար տանելու հայտարարությունները։
  8. Անհասկանալի է զարգացման ճյուղային հատվածում ինչ-ինչ խոստումների առկայությունը։
  9. Ծրագրի սոցիալական հատվածում մերկպարանոց հայտարարություններ են։
  10.  Ծրագրի վերջին՝ ինստիտուցիոնալ հատվածը պարզապես ընդհանուր, մակերեսային, հանրահայտ մտքեր են այս կամ այն ինստիտուտի լավ ու վատի մասին։ Ոչ մի մեխանիզմ, ոչ մի կոնկրետություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը