ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է գիտական նստաշրջան` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին
Սույն թվականի հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Այն կազմակերպել են ՀՀ կառավարության կողմից ստեղծված պետական հոբելյանական հանձնաժողովը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը: Գիտական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականները հանդես կգան Սայաթ-Նովա աշուղի արվեստի վերաբերյալ 19 զեկույցներով:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն