Լրահոս

20.06.2012 19:31


Մոսկվայի 34-րդ Միջազգային կինոփառատոնում Հայաստանի կինոարտադրությունը կունենա ազդեցիկ ներկայություն

Վաղը` հունիսի 21-ին մեկնարկող Մոսկվայի 34-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ծրագրերում Հայաստանի կինոարտադրությունը կունենա ազդեցիկ ներկայություն:

Իր նշանակությամբ երկրորդ  ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերենր Միքայել Պողոսյանի և Թերեզա Վարժապետյանի ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ֆիլմը:

Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE) կողմից անցկացվող Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված է ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի և Հովհաննես Գալստյանի ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:

Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են. ԿՈՐԱԾ ԹՌՉՈՒՆՆԵՐ ֆիլմը արտադրողներ` Kara Kedi Film, Թուրքիա, Պարալլելս Ֆիլմ, Հայաստան, ռեժիսոր` Արեն Պերդեցի, Թուրքիա, պրոդյուսերներ` Էլա Ալյամաչ, Հովհաննես Գալստյան և ՁԳՎԱԾ ԼԱՐԻ ՎՐԱ ֆիլմը, արտադրող` Բարս Մեդիա, ռեժիսոր Լևոն Մինասյան, պրոդյուսեր Վահան Հովհաննիսյան: Բոլոր չորս նախագծերը միջազգային համատեղ արտադրություններ են և իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությոմբ:

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ

Այս խորագրի վերջին նյութերը