Լրահոս

20.06.2012 14:51


Բաժին են հրավիրվել երկու կանայք

Բաժին են հրավիրվել երկու կանայք
Հունիսի 19-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արթիկի   բաժին է հրավիրվել 1961թ. ծնված Լամարա Տ.-ն: Նա  խոստովանել է, որ 1981թ. ծնված Ազատուհի Վ.-ի հետ 2008թ. աշնանը, դռան փականը կոտրելով, Սարալանջ գյուղի մի բնակչուհու տնից գողացել է 2 գորգ և անկողնային պարագաներ` պատճառելով 200 000 դրամի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում կանայք խոստովանել են նաև, որ 2008թ. աշնանը,  դռան փականը կոտրելով, Արթիկ քաղաքի մի բնակչի տնից գողացել են 3 գորգ և տնային պարագաներ` պատճառելով 250 000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը