Լրահոս

20.06.2012 14:25


Տիգրան Սարգսյանն իր խոսքերից հրաժարվում է

Տիգրան Սարգսյանն իր խոսքերից հրաժարվում է

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում մեջբերել է պաշտոնական թվերը, համաձայն որոնց նախորդ տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստանից գնացած-չվերադարձածների թիվը 65 հազ. է, իսկ այս տարի արդեն, հինգ ամսվա ընթացքում, 69 հազ., և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրել է արտագաղթի վերաբերյալ նրա հայնտի խոսքերը։

Եթե դո՛ւք լինեիք երկրի ղեկավար, ի՞նչ կանեիք այն վարչապետի հետ, ով հայտարարել է՝ ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխություն անի՞,–Տիգրան Սարգսյանին հարցրել է Արամ Մանուկյանը։

Ի պատասխան՝ վարչապետը նախ ընդգծել է, որ ընդհանրապես արտագաղթը Հայաստանում ամենամեծ թափն ունեցել է 95-96 թվականներին՝ շուրջ մեկ միլիոնից ավել մարդ, իսկ հետո ավելացրել է.

Վերագրել ընդդիմախոսին գաղափարներ, որոնք նա չի ասել, և այդ սկզբունքով նրան քննադատել, շատ ընդունված ու տարածված ձևաչափ է: ՀՀ վարչապետը՝ ես, երբևիցե այդպիսի հայտարարություն չեմ արել։ Եթե խոսքը «168» ժամ թերթին տված հարցազրույցի մասին է, ապա խմբագրությունն ինքը ներողություն է խնդրել, որ այդ հատվածը ճշգրիտ չի ներկայացրել: Չի՛ կարելի աղավաղել իմ խոսքերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը