Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի միջև հուլիսի 17-ի ժամը 24։00-ն: Հաջորդ օրը Արցախում, ըստ օրենքի, կհայտարարվի քաղաքական «լռության օր»:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին կայացած ԿԸՀ նիստի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ են գրանցվել անկուսակցականներ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական Արկադի Սողոմոնյանը և անկուսակցական թոշակառու Վալերի Խաչատրյանը:
Հունիսի 19-ին Արցախում տեղի կունենան նախագահական ընտրությունները, որոնք թվով հինգերորդն են: