Լրահոս

20.06.2012 13:16


Նաիրա Զոհրաբյան. «Մենք ինքնանպատակ, անկապ, անմիաստ բղավոցներով չենք զբաղվելու»

Նաիրա Զոհրաբյան. «Մենք ինքնանպատակ, անկապ, անմիաստ բղավոցներով չենք զբաղվելու»

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր խորհրդարանում ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարեցին իրենց ընդդիմություն լինելու մասին։ ԲՀԿ–ն նման հայտարարությամբ հանդես չեկավ՝ չնայած հրաժարվել է կոալիցիա կազմելուց և կառավարությունում որևէ պաշտոն զբաղեցնելուց։

Հայտարարություն չանելու քայլը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին բացատրել է հետևյալ կերպ.  

–Բոլոր բացթողումները քննադատելու ենք, բայց ոչ թե ինքնանպատակ, որ ամեն անգամ հաստատվի ընդդիմադրի տիտղոսը, այլ՝ օբյեկտիվորեն։ Մենք ինքնանպատակ, անկապ, անմիաստ բղավոցներով չենք զբաղվելու։ Տպավորություն կա՝ ով ինչքան բարձր գոռա, վկայություն է նրա ընդդիմադիր լինելու։ Իսկ մենք բոլոր այն նախագծերին, որ չեն բխելու ժողովրդի շահերից,  չենք միանալու և այդ մասին խոսելու ենք բարձրաձայն։ Ի դեպ, ԱԺ-ի կանոնակարգ օրենքը հրամայական պահանջ չի առաջացնում, որ մենք անպայման հայտարարենք՝ ընդդիմադիր ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը