Լրահոս

20.06.2012 12:04


Հայիթիում ավտոբուսն ընկել է գետի մեջ. առնվազն 40 զոհ

Հայիթիում ավտոբուսն ընկել է գետի մեջ. առնվազն 40 զոհ

Հայիթիի հարավում ավտոբուսն ընկել է գետի մեջ, առնվազն 40 մարդ խեղդվել է։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ հղում անելով նախագահ Միշել Մարտեի աշխատակազմին։

Ողբերգության պահին ավտոբուսի մեջ մոտ 60 ուղևոր է եղել։ Աղետը տեղի է ունեցել Ժերեմի քաղաքի մերձակայքում։ Ենթադրվում է, որ ավտոբուսի վարորդը արհամարհել է անձրևի պատճառով հունից դուրս եկած գետն անցնելու արգելանշանը։

Այս պահի դրությամբ 9 հոգու է հաջողվել փրկել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը