Լրահոս

20.06.2012 11:47


Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում կգործադրվեն տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում կգործադրվեն տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հունիսի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Հալաբյան, Արտաշիսյան և Սարալանջի փողոցներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը