Լրահոս

20.06.2012 11:22


Ամերիկացին բանկից սխալմամբ ստացած 1,5 մլն դոլարը տանուլ է տվել խաղատանը

Ամերիկացին բանկից սխալմամբ ստացած 1,5 մլն դոլարը տանուլ է տվել խաղատանը

ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքի բնակիչ Ռոլանդ Փեյջը «Bank of America»-ի բանկոմատներից մեկի համակարգի խափանման պատճառով կարողացել է 1,5 մլն դոլար հանել։ Այս մասին տեղեկացնում է «ABC»-ն:

Երջանկացած ամերիկացին, ում հաշվին ընդամենը 300 դոլար է եղել, շտապել է խաղատուն: Սակայն նորընծա միլիոնատիրոջ ուրախությունը երկար չի տևել. բավական կարճ ժամանակում Փեյջը կորցրել է ողջ գումարը՝ տանուլ տալով պտուտախաղում:

Բանկը դատի է տվել Փեյջին: Նահանգի օրենքների համաձայն` նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 Հավելենք, որ Փեյջին այլևս արգելված է պտուտախաղ խաղալ:

Այս խորագրի վերջին նյութերը