«Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Վերջերս տարածված լուրերի համաձայն՝ հունիսի 19-ից բարձրացել են Վանաձոր-Երևան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200–ի փախարեն դառնալով 1400 դրամ: Բարձրացել են նաև ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները. մասնավորապես «Հոնդա» մակնիշի մեքենայով Երևան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն պետք է վճարել 1800 դրամ:
«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների բարձրացման լուրը՝ ասելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորի «Ոսկեթև» և Երևանում գործող «Գասուռ» ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների բարձրացման հարցով, իսկ հիմք ընդունվել են պահեստամասերի և վառելիքի գները. իրենք դիմել են, նախարարությունն էլ որոշել է բավարարել նրանց խնդրանքը: Գների բարձրացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել հունիսի 18-ին:
Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը, մտահոգված լինելով Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում, որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա:
Դիմում ենք պատասխանատու մարմիններին՝ վերանայել որոշումը: