Աշխարհում ավելի քան 42 մլն մարդ բռնի տեղահանվել է իր տնից ու համայնքից
Ավելի քան 42 մլն մարդ ամբողջ աշխարհում բռնի տեղահանվել են իր տնից ու համայնքից: Վերջին տասնութ ամիսներին ավելի քան մեկ միլիոնը, Կոտ դ՝Իվուարում, Լիբիայում, Մալիում, Սոմալիում, Սուդանում և Սիրիայում բռնկված հակամարտությունների ալիքի հետևանքով, հեռացել է իր երկրից: Այս թվերն ավելին են, քան վիճակագրությունը: Նրանք անհատներ ու ընտանիքներ են, որոնց կյանքը կործանվել է, որոնց համայնքներն ավերվել են, և որոնց ապագան անորոշ է:
Փախստականների համաշխարհային օրը բոլոր տուժածներին հիշելու և մեր աջակցությունը ուժեղացնելու մի պահ է:
Ամեն հինգ փախստականից չորսը գտնվում են զարգացող երկրներում և ստանում են ուշագրավ մեծահոգությունը հյուրընկալող պետությունների, որոնք, սակայն, իրենց հերթին լուրջ զրկանքների առաջ են կանգնած: Փախստականներն ամենամեծ թվով ապաստանել են Պակիստանի և Իրանի Իսլամական Հանրապետություններում՝ իրար մեջ բաժանելով մոտ 2,5 մլն մարդու: Թունիսն ու Լիբերիան ևս այն երկրների շարքում են, որոնք, չնայած իրենց ազգային մարտահրավերներին, բաց սահմաններ են հաստատել և զինված բռնություններից տուժածների հետ բաժանել են իրենց սակավ ջուրը, հողն ու այլ ռեսուրսները:
Քենիայի երրորդ խոշորագույն քաղաքը փախստականների ճամբար է, որ հյուրընկալում է ավելի քան կես միլիոն սոմալիացիների, որոնցից շատերն արդեն երրորդ տասնամյակն է՝ աքսորի մեջ են: Նիգերը, Մավրիտանիան և Բուրկինա Ֆասոն, որոնք տառապում են սովից ու երաշտից, այժմ հյուրընկալում են Մալիում հակամարտությունից փախած շուրջ 175 000 փախստականների: Չենք կարող թողնել, որ այս երկրները միայնակ կրեն այս բեռը:
Միավորված ազգերի կազմակերպությունը, և մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, աշխատանքներ են տանում այս մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ՝ միաժամանակ պաշտպանություն և աջակցություն տրամադրելով իրենց երկրներից տեղահանված 15,5 մլն փախստականների: Մենք նաև շեշտը դնում ենք քաղաքացիություն չունենալու փաստի կանխման և կրճատման վրա: Սակայն հումանիտար աջակցությունը բավարար չէ:
ՄԱՓԳՀԳ–ի վերջին համաշխարհային զեկույցը ցույց է տալիս, որ տեղահանումը առաջ է անցնում լուծումներից: Մենք պետք է միասին ձգտենք ցուցաբերել քաղաքական կամք ու առաջնորդություն, որպեսզի կանխենք և վերջ տանք փախստականությանը նպաստող հակամարտություններին: Այնտեղ, որտեղ վերականգնվում է անվտանգությունը, անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները՝ ապահովելով փախստականների մշտական վերադարձն ու նրանց համար ապրուստի միջոցների, ծառայությունների և օրենքի գերակայության հասանելիությունը:
Չնայած ամբողջ աշխարհում բյուջեի սղությանը՝ մենք չպետք է թիկունք դարձնենք կարիքավորին: Փախստականները հեռանում են, քանի որ այլընտրանք չունեն: Մենք պետք է ընտրենք նրանց օգնելը: