Լրահոս

20.06.2012 08:41


«Եվրո–2012». հայտնի են ¼ եզրափակչի բոլոր մասնակիցները

«Եվրո–2012». հայտնի են ¼ եզրափակչի բոլոր մասնակիցները

Երեկ կայացան «Եվրո–2012»–ի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները. D խմբում  Անգլիան նվազագույն՝ 1։0 հաշվով, առավելության հասավ Ուկրաինայի նկատմամբ, իսկ Ֆրանսիան, թեև 0։2 հաշվով տանուլ տվեց Շվեդիային, այնուամենայնիվ, Անգլիայի հետ միասին անցավ ¼ եզրափակիչ։

Այսպիսով՝ հայտնի դարձան «Եվրո–2012»–ի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։ Ըստ այդմ, «փլեյ-օֆֆ»–ի ուղեգիր են ձեռք բերել Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Չեխիայի և Հունաստանի հավաքականները:

Թիմերը միմյանց հետ կհանդիպեն հետևյալ ժամանակացույցով՝

Չեխիա – Պորտուգալիա (հունիսի 21, Վարշավա)

Գերմանիա – Հունաստան (հունիսի 22, Գդանսկ)

Իսպանիա – Ֆրանսիա (հունիսի 23, Դոնեցկ)

Անգլիա – Իտալիա (հունիսի 24, Կիև)

Այս խորագրի վերջին նյութերը