Լրահոս

19.06.2012 17:32


Պայթյուն Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում. 2 զոհ

Պայթյուն Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում. 2 զոհ

Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հայկական թաղամասերի հարևանությամբ` Ալ Ազիզիե թաղամասում, որտեղ նույնպես շատ հայեր են բնակվում: Այս մասին տեղեկացնում է «ՍԱՆԱ» գործակալությունը։

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ Սիրիայի անվտանգության ուժերը փորձել են վնասազերծել տեղադրված ռումբերից մեկը: Այդ ընթացքում զինված ընդդիմադիրները նույն տարածքում գործարկել են երկրորդ ռումբը, ինչի հետևանքով զոհվել են ռումբը վնասազերծել փորձող երկու զինծառայողները, ինչպես նաև երեք հոգի վիրավորվել է:

Այս խորագրի վերջին նյութերը