Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես փախստականի միջազգային օր: Այդ օրը աշխարհի տարբեր երկրների կառավարություններն ու ծանրակշիռ միջազգային կազմակերպությունները խոսում են այն մասին, թե որքան է ավելացել փախստականների թվաքանակը աշխարհում և ով` որքան և ինչ որակի օգնություն է տրամադրել ու տրամադրելու իրենց հայրենի օջախները ստիպողաբար լքած թշվառականներին: Հավանաբար նույնը կլինի նաև այս տարի և չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները, ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը հանդես կգան հաշվետու հայտարարություններով ու հանրությանը կպատմեն, թե որքան շատ բան է արվում Հայաստանում ապաստանած փախստականների համար: Չհավատաք այդ տոնական զեկույցներին, չհավատաք հրեշտակի թևեր առած, բայց փախստականների բարոյական, նյութական և քաղաքական կործանման դուռը բաց պահող այդ մարդկանց:
Իրականությունն այն է, որ 1988-1992թթ. Ադրբեջանում հայության հանդեպ նախաձեռնած էթնիկ զտումների և ցեղասպանության գործողությունների արդյունքում փախստական դարձած ավելի քան կես միլիոն մեր հայրենակիցների ճակատագիրը տնօրինող տեղական և միջազգային տարատեսակ չինովնիկները փորձում են ադրբեջանահայ փախստականների խնդիրը լուծված ներկայացնել, փորձում են ցույց տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է ընթանում նրանց “ինտեգրման” գործընթացը Հայաստանում: Գործն այնտեղ է հասել, որ խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ պարոն Սերժ Սարգսյանը` «Ինչի, Հայաստանում դեռ փախստական կա՞» հռետորական հարցն է տվել իրեն` փախստականների հիմնախնդիրները լուծելու առաջարկով դիմած փախստականներին, ավելացնելով, որ Ադրբեջանի իշխանություններն են, որ պետք է փոխհատուցեն ադրբեջանահայերին հասցված վնասները: Փաստացի, Հայաստանի պետական քաղաքականությունը մերժում է հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Սա անընդունելի է: Ակնհայտ է, որ միայն Հայաստանի կողմից այս հարցի պաշտոնական արծարծումը և համարժեք գործողությունների նախաձեռնումը կարող է հարցի լուծմանը հանգեցնել, բայց մեր իշխանությունները զլանում են իրենց “ավելորդ” նեղություն տալ: Իրենց որդեգրած հարազատ ոճը այլ բան է նախատեսում` փախստականների համար բնակարանների անորակ շինարարությանը տրամադրված գումարների մսխում, որի համար հավասարապես պատասխանատու են մեր և միջազգային չինովնիկները, փախստականներին ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադրանք, դրամաշորթություն` օրենքով հասանելիքը տրամադրելու համար: Բանն այնտեղ է հասել, որ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ձեռք-ձեռքի տված փախստականների հետ կապված օրենսդրությանը հետադարձ ուժ են տալիս` նախկինում օրենքով փախստական ճանաչված անձանց մեկ այլ օրենքով զրկելով փախստականի կարգավիճակից, շատ անգամ դրա մասին նույնիսկ չտեղեկացնելով մարդկանց: Եվ սա պարզ կամայականություն չէ` սա այլ ոլորտներում տապալված քաղաքականության բացերը փակելու միջոց է:
Ասում եք` պետք է հավատանք, որ փոխենք: Փոխվեք, որ հավատանք:
«Փոխվե՛ք, որ հավատանք»
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՈՒՆԻ
«Փախստականները և միջազգային իրավունքը»
քաղաքացիական հասարակության ցանցի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փախստականի միջազգային օրվա կապակցությամբ