Լրահոս

19.06.2012 20:49


Պակիստանի Գերագույն դատարանը երկրի վարչապետին պաշտոնից հեռացրել է

Պակիստանի Գերագույն դատարանը երկրի վարչապետին պաշտոնից հեռացրել է

Այսօր Պակիստանի Գերագույն դատարանը վճռել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել երկրի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել Գիլանիի հասցեին ամիսներ շարունակ հնչող այն մեղադրանքը, թե նա փորձել է խոչընդոտել հակակոռուպցիոն հետքննությանը, որը վերաբերում է Պակիստանին, մասնավորապես նախագահ Զարդարիին, բայց իրականացվում է Շվեյցարիայում՝ պակիստանյան իրավապահ օրգանների հետ համագործակցելով։

Ապրիլի 26-ին Գիլանին մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, քանի որ հենց Պակիստանի դատարանն էր  Գիլանիին հանձնարարել շվեյցարական քննիչների հետ համապատասխան տեղեկատվություն փոխանակել։ Ինքը՝ Գիլանին, պնդում է, որ այդ գործը անհեթեթ է, քանի որ նախագահն անձեռնմխելիության իրավունք ունի։ Դատարանը, սակայն, դա էական չի համարում։

Հետաքրքրական է, որ թեև հարուցված քրեական գործը վերբերում է նախագահ Ալի Զարդարիին, այնուամենայնիվ դատարանը  հենց նախագահին է կարգադրել կազմակերպել նոր վարչապետ ընտրելու գործը։  

Այս խորագրի վերջին նյութերը