Լրահոս

19.06.2012 16:39

«Բարգավաճ Հայաստանը» որոշել է դեմ քվեարկել կառավարության ծրագրին

«Բարգավաճ Հայաստանը» որոշել է դեմ քվեարկել կառավարության ծրագրին

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նիստը, և որոշվել է դեմ քվեարկել կառավարության ծրագրին: ԲՀԿ–ում թերահավատորեն են մոտենում այդ ծրագրի կյանքի կոչման հնարավորությանը: ԲՀԿ–ն մի շարք առաջարկներ, այլընտրանքային մոտեցումներ ունի` կապված տարբեր ոլորտների հետ, որոնք և կներկայացնի ԱԺ–ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։