Լրահոս

19.06.2012 15:38


Հայ մտավորականները կոչ են անում սիրիահայերի աջակցության խորհուրդ ստեղծել

Հայ մտավորականները կոչ են անում սիրիահայերի աջակցության խորհուրդ ստեղծել

Հայ մտավորականները կոչ են անում սիրիահայերի աջակցության համակարգման արագ արձագանքման խորհուրդ ստեղծել, որին կանդամագրվեն Հայաստանի պետական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Սփյուռքում գործող կուսակցությունների ներկայացուցիչներ: Նպատակը Սիրիայում ստեղծված լարված քաղաքական մթնոլորտի պատճառով վտանգի առջև կանգնած սիրիահայերին Հայաստան վերադառնալու հնարավորություն ընձեռելն է և նրանց խնդիրներին հնարավորինս արագ արձագանքելը։ Այս նախաձեռնության հեղինակներն են Կարինե Հակոբյանը, երգահան Վահան Արծրունին, երաժշտագետ Մարգարիտ Թախտաջյանը, նկարիչ Զարուհի Մուրադյանը, ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանը, երգահան Լիլիթ Պիպոյանը, գրող-հրապարակախոս Արթուր Անդրանիկյանը։

–Արդեն 1554 սիրիահայ դիմում է ներկայացրել ոստիկանության վիզաների վարչություն՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու համար: Թեև սիրիահայերը ցանկանում են վերադառնալ և բնակվել իրենց հայրենիքում, սակայն նրանք չեն վստահում այստեղի օրենքներին, բարոյահոգեբանական մթնոլորտին,–ասել է Մարգարիտ Թախտաջյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը