Պակիստանի Փենջաբ մարզի ոստիկանության պետն իր հաստափոր ենթականերին կարգադրել է արագ կերպով նիհարել: Հաբիբուր Ռեհմանի կարգադրության համաձայն՝ մարզի 175 հազ. ոստիկաններից յուրաքանչյուրի մեջքի հաստությունը չպետք է 96,5 սմ-ից ավելի լինի: Այս մասին գրում է «Էքսփրես թրիբյուն»-ը։
–Ես դիետա եմ պահում և կարողացա դա անել: Ինչո՞ւ դուք չեք կարող,–հայտարարել է Ռեհմանը:
Փենջաբի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ իրավապահ գերատեսչությունում ավելորդ քաշ ունի ոստիկանների 50%-ը, իսկ մայրաքաղաք Իսլամաբադին մոտ գտնվող Ռավալինդի քաղաքում՝ 77%-ը:
–Ոստիկանության ծանրաքաշ սպաները արդյունավետ չեն աշխատում, նրանք չեն կարող, ինչպես հարկն է, հետևել ավազակներին, կողոպտիչներին և այլ հանցագործների,–ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ոստիկանության պետի կարգադրությամբ ենթակաները պետք է նիհարեն մինչև ամսվա վերջը: Դրա համար նրանց խորհուրդ է տրվում այցելել մարզասրահներ, վազել և սահմանափակել սնունդը: Կարգադրությանը չենթարկվողներին սկզբում կարգելեն դուրս գալ ծառայության, իսկ հետո աշխատանքից կհեռացնեն:
Պակիստանում գեր ոստիկաններին աշխատանքից կհեռացնեն