Լրահոս

19.06.2012 14:40


Ինչպե՞ս կանխել մարմնավաճառության զարգացումը հասարակական վայրերում

Ինչպե՞ս կանխել մարմնավաճառության զարգացումը հասարակական վայրերում

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը  և ճարտարապետ Լևոն Իգիթյանը հրավիրված մամլո ասուլիսին խոսել են հանրային վայրերում մարմնավաճառների (թե իգական, թե արական սեռի) ներկայության խնդրին։

–Ես այս հարցին շատ պարզ եմ նայում՝ արգելված է օրենքով, անկախ այն բանից՝ տղամա՞րդ, թե՞ կին։ Մեր մոտ խնիդրը խոր է, որովհետև իրենց հետևում կանգնած են շատ ավելի ազդեցիկ ուժեր։ Ինչո՞ւ չի լուծվում այս հարցը։ Որովհետև եթե դու անձնապես շահագրգռված չես դրա մեջ, ապա չես լուծի։ Կարծում եմ, որ եթե ֆինանսական հոսքը մարմնավաճառների ուղղությամբ կտրենք, հարցը շատ հեշտ կլուծվի,–նշել է Բաբայանը։

Դիտարկմանը՝ մի՞թե սա պայմանավորված չէ նաև համապատասխան պահանջարկի առկայությամբ, Բաբայանն արձագանքել է.

–Գիտե՞ք, գողության մեջ էլ միշտ պահանջարկը կա, բայց դա չի նշանակում, չէ՞, որ գողությունը պետք է արդարացնել։ Սա բարոյալքում է հասարակությունը։

Բաբայանը կարծիք է հայտնել, որ մարմնավաճառության հետ կապված հարցում կա օրենսդրության «բաց»–ի խնդիր.

–Ասում են՝ իրենց սեփականությունն է, ինչպես կուզեն՝ կվաճառեն։ Ուրեմն եթե այդպես է, ապա այդ «վաճառքը» պետք է մտնի հարկային դաշտ, ավելացված արժեքի հարկ վճարի և այլն։ Այստեղ էականը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ հասարակական անվտանգության դեմ սպառնալիքը։ Այստեղ կա կեղտոտ խաղ հասարակության դեմ։

Բաբայանը նշել է նաև, որ եթե որոշ երկրներում հասարակական վայրերում ծխելը կամ ալկոհոլի օգտագործումն արգելելը համարվում է քաղաքակիրթ միջոց ու չի խախտում մարդու իրավունքները, ապա թող նույն բանն էլ կիրառվի մարմնավաճառության դեմ։

Լևոն Իգիթյանն էլ իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է անհարմար միջավայր ստեղծել, որտեղ իրեն լավ չի զգա ո՛չ մարմնավաճառը, ո՛չ համասեռամոլը, ո՛չ Եհովայի վկան։

–Պետք է իրենց համար ստեղծել դիսկոմֆորտ վիճակ։ Դրա համար պետք չէ փայտերը վերցնել, կռիվ անել։ Մեր ազգն ունի իր ճակատագիրը։ Եթե ազգի մի մասը «Եհովայի վկա» դառնա, մյուս մասը թմրանյութերով զբաղվի, մյուս մասը համասեռամոլ դառնա, ազգի վերջն ի՞նչ է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը