Լրահոս

19.06.2012 14:33


Պրոդյուսերը՝ Սերժ Սարգսյանին. «Ամոթ է»

Պրոդյուսերը՝ Սերժ Սարգսյանին. «Ամոթ է»

Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի պատճառով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը և ևս երկու սպա։ Պրոդյուսերն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Հարգելի՛ պ-ն Սերժ Սարգսյան 
Գիտակցում եմ, որ գրածս ավելի շուտ կմնա անպատասխան և քիչ բան կփոխի, բայց եթե կա գոնե 1 տոկոս փոփոխության շանս, պետք է ասեմ: ԲԱՎԱԿԱՆ Է, ԱՄՈԹ Է, ԿԱՆԳՆԵՑՐԵՔ նման բաները,ԿԱՆԽԵՔ: Մեզանից յուրաքնչյուրը կարող էր լինել այդ տղաների փոխարեն: Դուք Հայաստանի Հանրապետության Նախագահն եք, ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵ՞Ք ԽՂՃՈՒՄ, ՉԵ՞Ք ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ։ Գուցե ասածս շատ հուզական է, ԲԱՅՑ ԱՅՈ` դա նորմալ է
ՊԱՏԺԵՔ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՕՐԵՆՔԻ ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ նույն Ալեն Սիմոնյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին մարսողականի տեղն էր ցույց տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը