Վերացվել է «Հարսնաքար»-ի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ վերացվել է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, քրեական գործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը: