ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստավում է կողմ քվեարկել Վ. Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Տեղյակ լինելով բուռն արձագանքին`կապված պատգամավորի հայտարարության հետ, կանգ առնենք ընդամենը երեք կետի վրա. 1. Փաշինյանը բոլորից ավելի է տեղեկացված, որ Վ. Օսկանյանի գործով դատախազը կարող է մտնել ԱԺ: Արձանագրենք` Փաշինյանը ու միայն Փաշինյանն առաջինը հնչեցրեց ու զոնդաժ արեց ԱԱԾ-ի և դատախազության, դեռևս ոչ վերջնական, որոշումը: 2. Փաշինյանը ընդունում է, որ Օսկանյանի դեմ հարուցված գործը կարող է և շինծու լինել, բայց նրա այլ մեղքերի համար ինքը կողմ է քվեարկելու: Սրանով ԱԺ պատգանավորն ամբողջությամբ լեգիտիմացնում է 2008-ին չորս պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշումը: Ակնհայտ է, որ Լեդի Հակոբը, Սասուն Միքայելյանը երբեք չեն փայլել իրենց օրինապաշտությամբ: Եվ հավանաբար, օրինախախտումներ թույլ տված կլինեն: 3. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Օսկանյանին հանցավոր իշխանության հետ համագործակցելու մեջ: Այս, հյուսիսկորեական մոտեցումը տանում է նրան, որ մի օր հանցավոր իշխանության նախկին և ներկա դեմքերը կսկսեն հրապարակային պատմել, թե ժամանակին ով ինչ պատվեր է տվել Նիկոլին, ինչը` որքան է արժեցել և այլն, և այլն: Ավելի սերտ համագործակցություն հանցավոր իշխանության հետ, վստահ եմ, դժվար լինի գտնել: Հ.Գ. Այս ամենը կարելի էր նաև անուշադրության մատնել, ի վերջո, փոքր քաղաք է և բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց այս պատվերի շրջանակներում մարտի 1-ի շահարկումը ստիպում է ավելի կոշտ լինել: Նիկոլ Փաշինյանը հիմա, և վստահաբար մոտ ապագայում անողոքաբար օգտագործելու է մարտի 1-ը: Առանց խղճի խայթի և առանց տարրական մարդկային պարկեշտության: Եթե իշխանությունը լիներ ուժեղ և օրինական, ապա վաղուց բացահայտած կլիներ Նիկոլի իրական դերակատարումը մարտի 1-ին: Հրապարակած կլիներ մարտի 1-ին ունեցած իր հերոսական ելույթներից հետո լաց ու կոծը, իրեն փրկելու աղերսները: Եթե հասարակությունը լիներ ավելի քաղաքացիական, ապա չէր ների այն հանգամանքը, որ մարտի 1-ի տասնյակ կալանավորների կիսասոված և չքավորների ընտանքիների համապատկերին, “փախուստի” մեջ գտնվող Նիկոլի ընտանիքի անդամները թանկարժեք ավտոմեքենաներ էին ձեռք բերում:
Պատվերը ծնում է հակազդեցություն
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստավում է կողմ քվեարկել Վ. Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:
Տեղյակ լինելով բուռն արձագանքին`կապված պատգամավորի հայտարարության հետ, կանգ առնենք ընդամենը երեք կետի վրա.
1. Փաշինյանը բոլորից ավելի է տեղեկացված, որ Վ. Օսկանյանի գործով դատախազը կարող է մտնել ԱԺ: Արձանագրենք` Փաշինյանը ու միայն Փաշինյանն առաջինը հնչեցրեց ու զոնդաժ արեց ԱԱԾ-ի և դատախազության, դեռևս ոչ վերջնական, որոշումը:
2. Փաշինյանը ընդունում է, որ Օսկանյանի դեմ հարուցված գործը կարող է և շինծու լինել, բայց նրա այլ մեղքերի համար ինքը կողմ է քվեարկելու: Սրանով ԱԺ պատգանավորն ամբողջությամբ լեգիտիմացնում է 2008-ին չորս պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշումը: Ակնհայտ է, որ Լեդի Հակոբը, Սասուն Միքայելյանը երբեք չեն փայլել իրենց օրինապաշտությամբ: Եվ հավանաբար, օրինախախտումներ թույլ տված կլինեն:
3. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Օսկանյանին հանցավոր իշխանության հետ համագործակցելու մեջ: Այս, հյուսիսկորեական մոտեցումը տանում է նրան, որ մի օր հանցավոր իշխանության նախկին և ներկա դեմքերը կսկսեն հրապարակային պատմել, թե ժամանակին ով ինչ պատվեր է տվել Նիկոլին, ինչը` որքան է արժեցել և այլն, և այլն: Ավելի սերտ համագործակցություն հանցավոր իշխանության հետ, վստահ եմ, դժվար լինի գտնել:
Հ.Գ. Այս ամենը կարելի էր նաև անուշադրության մատնել, ի վերջո, փոքր քաղաք է և բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց այս պատվերի շրջանակներում մարտի 1-ի շահարկումը ստիպում է ավելի կոշտ լինել: Նիկոլ Փաշինյանը հիմա, և վստահաբար մոտ ապագայում անողոքաբար օգտագործելու է մարտի 1-ը: Առանց խղճի խայթի և առանց տարրական մարդկային պարկեշտության: Եթե իշխանությունը լիներ ուժեղ և օրինական, ապա վաղուց բացահայտած կլիներ Նիկոլի իրական դերակատարումը մարտի 1-ին: Հրապարակած կլիներ մարտի 1-ին ունեցած իր հերոսական ելույթներից հետո լաց ու կոծը, իրեն փրկելու աղերսները: Եթե հասարակությունը լիներ ավելի քաղաքացիական, ապա չէր ների այն հանգամանքը, որ մարտի 1-ի տասնյակ կալանավորների կիսասոված և չքավորների ընտանքիների համապատկերին, “փախուստի” մեջ գտնվող Նիկոլի ընտանիքի անդամները թանկարժեք ավտոմեքենաներ էին ձեռք բերում:
Արմինե Գևորգյան
աղբյուրը՝ top-news.am