Սաքունցն առաջարկում է բոյկոտել Ռուբեն Հայրապետյանի բոլոր բիզնեսները
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ԱրթուրՍաքունցը, որպես ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի առիթով բողոքի նշան, առաջարկում է բոյկոտ իրականացնել։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.
Սաքունցն առաջարկում է բոյկոտել Ռուբեն Հայրապետյանի բոլոր բիզնեսները
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որպես ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի առիթով բողոքի նշան, առաջարկում է բոյկոտ իրականացնել։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.
««Հարսնաքարի» դեպքերի հետ կապված նախ, պետք է բոյկոտել այդ պատգամավորի բոլոր բիզնեսները/օրինակ ով օգտվի «Հարսնաքար» ռեստորաններից, նա աջակցում է հանցագործությանը։ Կամ այլ տարբերակներ ևս մտածել՝ հարսնաքար-ոճրաքար։ Նման տիպի։ Երկրորդ՝ հանցագործության բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնել՝ իրավական և քաղաքական համալիր գնահատականներ և դիրքորոշումներ ձևավորելու նպատակով։ Ովքեր համաձայն են, թող արձագանքեն։ Ո'Չ ՄԱՖԻԱՅԻՆ»
7or.am