Լրահոս

19.06.2012 12:58


«Մերսեդես»-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել

Հունիսի 18-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի  «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը   վրաերթի է ենթարկել մի երիտասարդի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց  Ե-430»-ի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Միքայել   Դավթյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 13.05-ին, «Մերսեդես Բենց  Ե-430»-ի վարորդը  ներկայացել է բաժին և հանձնվել է ՃՏՀ քննության բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը