Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ
–Երեկ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա մեկ տարվա համար 7% տնտեսական աճ խոստացավ։ Այս թիվն իրատեսակա՞ն է։
–Իրատեսական լինել չի կարող։ Հնարավոր է՝ դոլարն այնքան արժևորեն, որ դրամով ապահովեն այդ ցուցանիշը, բայց իրական տնտեսական աճ ապահովել հնարավոր չէ։ Բացի այդ, 2013թ. գնաճի հաշվին նախատեսված էր 4,5% աճ ապահովելը, բայց, հիմնականում, տնտեսության ո՛չ արդյունավետության բարձարցում, ո՛չ էլ տնտեսության ծավալների աճ տեղի ունենալ չի կարող։
–Իսկ դրսից վարկեր բերելու հաշվին հնարավո՞ր է այդ աճն ապահովել։
–Դա հանրավոր կլիներ միայն այն ծրագրերի իրականացման շնորհիվ, որի մասին խոսվել է 2010–ին, 2011–ին, 2012–ին։ Դրանք, իհարկե, չակերտավոր ծրագրեր են, որոնք իրականության հետ կապ չունեն՝ Գյումրին տեխնոպարկ և այլն։ Բայց այսօր ռեալ ինչ կատարվում է Հայաստանում, այդ աճն ապահովել հնարավոր չէ։ Հերթական խաբեբայությունն է, որն իրականացնում է իշխանությունը, որին, կարծում եմ, արդեն սովորել ենք։ Վերցրեք վերջին 5 տարվա տնտեսական ցուցանիշները, բոլոր խոստումները, որ տվել է Սերժ Սարգսյանը 2008–ին, կառավարությունը՝ 2007թ.։ Պարզ է նաև, թե ինչու են 7% տնետսական աճ ասել։ Այն խոստումները, որ հիմա են տվել, կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե տարեկան նվազագույնը 7% տնտեսական աճ ես ապահովում։
–Փաստորեն, չնայած ասում էին՝ հավատնաք, որ փոխվենք, բայց ոչինչ էլ չի փոխվելու, և գործ ունենք հերթական պոպուլիստական խոստումների հետ։
–Չէ՛, պոպուլիստական էլ չեն, այդ բառը շատ մեղմ եք ասում։ Իրենք այդ սահմանն էլ են անցել։ Սա խաբեբայություն է։
–Իսկ գուցե մինչև հիմա չեն կարողացել իրականցնել, բայց այս մեկ տարվա ընթացքում կկարողանա՞ն։ Գուցե փորձե՞նք հավատալ։
–Անգամ իրենք իրենց ասածին չեն հավատում, մենք ինչպե՞ս հավատանք։ Իրենք շատ լավ էլ այս երկրի վիճակը պատկերացնում են, և լավ էլ հասկանում են, որ փոխել հնարավոր չէ։ Դա կարող է արվել մի դեպքում՝ երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Հայաստանի տնտեսությունն իսկապես բաց է, ազատ շուկայական հարաբերություններ են, երբ որ ցանկացած մարդ կարող է իր գործն անել առանց որևէ հովանավորության, օլիգարխիայի դեմ պայքար իրականացնել և այլն։ Այսինքն՝ տնտեսության տրամաբանությունը փոխենք։
–Որքա՞ն է հնարավոր կեղծ վիճակագական տվյալներով, սին խոստումներով, թվեր նկարելով այս իրավիճակը ձգել։ Օրինակ, ե՞րբ համբերության բաժակը կլցվի։
–Դժվար է ասել. անընդհատ մտածում ենք, որ վերջը սա է, բայց միշտ ինչ–որ որոշումներ են գտնում, որ հիմնականում արվում են ժողովրդի հաշվին։ Օրինակ՝ փակ շրջան է ստացվում. մարդիկ այստեղ չեն կարողանում ապրել, գնում են հիմնականում Ռուսաստան կամ որևէ մեկ այլ երկիր, այնտեղ աշխատում են, գումարներ ուղարկում իրենց բարեկամներին, ընկերներին պահելու համար, և դրա հաշվին էլ Հայաստանի տնտեսությունն է պահվում։ Դա էլ է պարադոքս, բայց կարծես դա էլ ինչ–որ սահման ունի, որովհետև հիմա ավելի շատ են գնում, քան, օրինակ, նախորդ տարի։
–Իսկ հնարավո՞ր է, որ այդ համբերության բաժակի լցվելու վերջանաժամկետը 2013թ. նախագահական ընտրությունները լինեն։
–Կարող է դա լինել, կարող է դրանից առաջ էլ լինել։ Ես չեմ կարող ասել, թե, օրինակ, նոյեմբեր–դեկտեմբերին ընդհանրապես ինչ վիճակ կլինի Հայաստանում սոցիալ–տնտեսական առումով։ Որ լավ չի լինի, դա՝ հաստատ։ Բայց ի՞նչ աստիճանի կլինի, որ մարդկանց ստիպի փողոց դուրս գալ և պայքարել իր իրավունքների համար ու ստեղծված իրավիճակի դեմ, դժվար է ասել։
–Փաստորեն, ակնհայտ է, որ Տիգան Սարգսյանը ձախողել է տնտեսական քաղաքականությունը, բայց Սերժ Սարգսյանը նրան չփոխեց։ Ինչո՞ւ՝ ուրիշ թեկնածո՞ւ չկար, թե խնդիրն այլ է։
–Դա պարզ է։ Ի վերջո, Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանել կառավաության նիստի ժամանակ, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է նշանակվի։ Պարզապես այս վիճակում նա չի ուզում խաղի կանոններ փոխել, նոր մարդիկ բերել։ Իսկ այսպիսով հետագայում ինքը մանևրելու հնարավորություն կունենա։ Հիմա ինչո՞ւ ավելորդ տեղը իր թիմում լարվածություն առաջացնի. թող մնան նույն մարդիկ, իսկ հետագայում իր առևտրի շանսերն ավելի կմեծանան՝ ում, ինչ, ինչ հարաբերակցությամբ, նոր ում գտնի, որ հաճախորդ դառնա, և այլն։ Այս իմաստով շատ տրամաբանական է, որ այսպիսի կառավարություն պետք է լինի։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ սա անունով է միայն կառավարություն, բայց երկրի տնտեսություն ղեկավարելու հարցում չկա։ Այսօր կա մի մարդ՝ Սերժ Սարգսյանը, ով վերևում նստած՝ ղեկավարում է բիզնեսները, բայց չի կառավարում երկիրը՝ ի՛նքն էլ, իր կառավարությո՛ւնն էլ։ Տրամաբանական է նաև, որ բոլոր նախարարներն էլ պիտի մնային։ Այդ բոլոր նախարարների տակ նայեք՝ ինչ խոստումներ կան, որ եթե իրականություն դառնային, մենք հիմա շատ լավ երկիր պետք է լինեինք։ Բայց կան նաև Վերահսկիչ պալատի վերջին 4 տարիների ստուգումները, և դրանց համաձայն մարզպետները, նախարարները պետք է լինեին ոչ թե իրենց կաբինետներում նստած, այլ կալանավայրերում։ Դա ոչ թե ընդդիմությունն է արել, կամ ես ու իմ ընկերներն ենք արել, այլ վերահսկիչ պալատը։ Բայց ինչպես սոցապ ծառայության դեպքում եղավ, ստուգումներն արեցին, բայց Վազգեն Խաչիկյանն ազատության մեջ է։
–Այդ դեպքում ի՞նչ նպատակով են ստուգումներն իրականցնում ու խախտումները հայտնաբերում։
–Սերժ Սարգսյանին հարկավոր է, որ բոլորի վրա կոմպրոմատ լինի։ Նա մատծում է, որ եթե որևէ մեկը մի քիչ աջ, մի քիչ ձախ շարժվի, ինքը վերահսկում է։ Բոլորի նկատմամբ կա, իսկ ով չունի իր վրա կոմպրոմատ, այդ մարդուն փորձում են հասցնել այդ վիճակին։ Այսօրվա դրությունն այնպիսին է, որ անընդհատ կլրիմինալ շրջանակների հետ ես շփում ունենում, և ինքդ կարող ես հայտնվել այնտեղ։ Դա, ինչպես Տեր–Պետրոսյանն էր ասում, ավազակապետական համակարգի սկզբունքն է, որ պետք է կառավարեն ոչ թե օրենքների շրջանակներում, այլ կոմպրոմատի տրամաբանությամբ։
Վահագն Խաչատրյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը