Հայոց ցեղասպանության մերժման օրենքի շուրջ Թուրքիայի և Սլովակիայի միջև սկսվել են սկանդալի զարգացումներ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունից ներկայացնում են Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման օրենքի շուրջ Թուրքիայի և Սլովակիայի միջև սկսված սկանդալի զարգացումները:
Թուրքիայի և Սլովակիայի միջև սկսված սկանդալը` կապված Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման օրենքի հետ, հասնում է իր գագաթնակետին: ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը Սլովակիայի գլխավոր դատախազին է ներկայացրել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկին դեմ քրեական գործ` կապված Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը մերժելու փաստի հետ: Քրեական գործը կազմել են ԵՀՄՖ-ի իրավաբանները` ելնելով Թուրքիայի դեսպանուհու այն հայտարարություններից, որոնք նա կատարել էր «Տիժդեն» շաբաթաթերթի մայիսյան համարում, որտեղ, արձագանքելով մայիսի 4-ի «Տիժդեն»-ում լույս տեսած «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» հոդվածին, տիկին դեսպանուհին հայտարարել էր, որ «1915թ-ի դեպքերը ցեղասպանություն հայտարարելը լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանությունը` լուրջ հասկացություն է և նրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիվ ու հիմնովին վերլուծություն` հիմնված վստահելի աղբյուրների և գիտական հետազոտությունների վրա, համաձայն միջազգային իրավաբանության համապատասխան սկզբունքների»:
Ինչպես հայտնի է Սլովակիայում գործում է Ազգային Խորհրդի թիվ 1341 բանաձևը` հաստատված 2004թ-ի նոյեմբերի 30-ին, ըստ որի Սլովակիայի ԱԽ-ն ընդունում է «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճիր»: Իսկ, ըստ Սլովակիայի ՔՕ-ի թիվ 424ա հոդվածի. «որոշակի ազգերի, ժողովուրդների, ռասաների, էթնիկ և այլ ծագումներ ունեցող խմբերի նկատմամբ թշնամություն հրահրելու, պարսավելու, ահաբեկելու» դեպքում նախատեսվում է պատիժ և, ըստ 2009թ-ին թարմացված տարբերակի ու համապատասխան լրացման, Հայոց ցեղասպանության մերժումը համարվում է հանցագործություն և պատժվում մինչև հինգ տարի ազատազրկման: ԵՀՄՖ-ի իրավաբանները տիկին դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի կատարած քայլում գտնում են վերոհիշյալ օրենքի շրջանակներում կատարված հանցագործության հստակ նախանշաններ ու համոզված են, որ Սլովակիայի գլխավոր դատախազը կկիրառի վերոհիշյալ օրենքը նրա նկատմամբ: Իհարկե սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը կդիմի Սլովակիայի պատկան մարմիններին` խնդրանքով կիրառել դեսպանուհու նկատմամբ դիվանագիտական անձեռնամխելիության իրավունքից բխող մեղմացումները և սպասվող ազատազրկումը փոխարինել վերոհիշյալ դիվանագետի երկրից արտաքսմամբ, սակայն ցանկացած տիպի պատիժ ողջունելի է, քանի որ այն օրինակ կծառայի մյուս թուրք ներկայացուցիչների համար, որ ապագայում զերծ մնան Սլովակիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարություններ անելիս: Սա կլինի վերոհիշյալ օրենքի առաջին կիրառությունը Սլովակիայում այդ օրենքի ստեղծման օրից ի վեր և կդառնա նախադեպ:
ԵՀՄՖ-ը հետևողականորեն շարունակելու է կիրառելու Սլովակիայում գործող քրեական օրենքը նաև բոլոր այլ հնարավոր զանցառուների նկատմամբ: Միաժամանակ ԵՀՄՖ-ը շարունակում է իր աշխատանքները ԵՄ այլ երկրներում համանման օրենքի ստեղծման շուրջ:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն