Լրահոս

19.06.2012 11:50


Փորձագետ. «ԱՄՆ–ն ու Իսրայելը Իրանին չեն հարվածի»

Փորձագետ. «ԱՄՆ–ն ու Իսրայելը  Իրանին չեն հարվածի»

«Ֆիգարո»–ին տված հարցազրույցում ամերիկացի նախկին դիվանագետ Ջեյմս Դոբինսը անդրադարձել է Իրանի խնդրին։ Ըստ նրա՝ իրանական խնդրի շուրջը ռազմական զարգացումները քիչ հավանական են։ «Միանշանակ բացառել ռազմական գործողությունների հավանականությունը՝ չի կարելի։ Սակայն առավել հավանական են այլ զարգացումներ, ասենք՝ արդյունավետ բանակցություններ։ Իհարկե, հնարավոր է, որ բանակցությունները որևէ արդյունքի չբերեն, սակայն ԱՄՆ–ն ու Իսրայելը  Իրանին չեն հարվածի»,–ասել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը