Աշխարհ

19.06.2012 10:47


Քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով թուրք 7 զինվոր սպանվել է, 15–ը՝ վիրավորվել

Քուրդ  գրոհայինների հարձակման հետևանքով  թուրք 7 զինվոր սպանվել է, 15–ը՝ վիրավորվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքյարիի շրջանում, որը սահմանակից է Իրաքին, թուրքական զորամասը հարձակման է ենթարկվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից։ Այս մասին գրում է թուրքական մամուլը։

Ըստ նախնական տվյալների՝  թուրք 7 զինվոր սպանվել է, 15–ը վիրավորվել։ Հաքյարիի շրջան են ուղարկվել ռազմական ուղղաթիռներ ու լրացուցիչ ստորաբաժանումներ. մարտական  գործողությունները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը