Լրահոս

19.06.2012 10:15


Բեռնատարը շրջվել է

Բեռնատարը շրջվել է

Հունիսի 18-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորյունի 5 շենքի մոտ շրջվել է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՀԻՆՈ» մակնիշի 064 ԼԼ 26 պ/հ (վարորդ` 1962 թ. ծնված Ա. Ադամյան) բեռնատարը Հերացու փողոցից դեպի Կորյունի փողոց շրջադարձ կատարելիս կողաշրջվել է:

Պատահարի հետևանքով բեռնախցիկից թափված հողազանգվածը հրել է մայթեզրին կայանած «ԲՄՎ» մակնիշի 26 ՏՕ 796 պ/հ ավտոմեքենան, որը բախվել է թիվ 5 շենքի արտաքին պատին: Միևնույն ժամանակ` բեռնատարի առաջնամասին է բախվել «ԿԻԱ» մակնիշի Լ 1323 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1967 թ. ծնված Յու. Սուքիասյան):

Ա. Ադամյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց և, հրաժարվելով բուժօգնությունից, դուրս գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը