Լրահոս

19.06.2012 10:14


Օձերն կրկին անհանգստացնում են

Օձերն կրկին անհանգստացնում են

Հունիսի 18-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում բնակիչներից ահազանգեր են ստացվել օձեր նկատելու մասին:

 Մասնավորապես` Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշավան թաղամասում և Երևանի Անտառային փողոցի թիվ 158/1 շենքում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

 

****

Հունիսի 18-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի  Բերդ քաղաքի Թումանյան թիվ 10 տան բնակիչներն օձ են նկատել:

Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:    Հրշեջ-փրկարարներն օձը հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք: 

Այս խորագրի վերջին նյութերը