Լրահոս

19.06.2012 10:01


Ճապոնիային հզոր փոթորիկ է սպառնում

Ճապոնիային հզոր փոթորիկ է սպառնում

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ Ճապոնիայի ուղղությամբ շարժվում է հզոր «Գուչոլ» փոթորիկը։  Երկրում արդեն հետաձգվել են  185 ներքին ավիաթռիչքներ: Սպասվում է, որ հունիսի 19-ի երեկոյան փոթորիկը կհարվածի հարավային Կյուսյու կղզուն, այնուհետև   կհասնի Հոնսյու կղզի և կշարժվի դեպի հյուսիս-արևելք: 

Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը զգուշացրել են սողանքների և ջրհեղեղի վտանգի մասին:

«Գուչոլ» փոթորիկը Ճապոնիայի ուղղությամբ շարժվում է ժամում 50 կմ արագությամբ: Այն արդեն դարձել է տեղատարափ անձրևների պատճառ։ Փոթորկի առանցքում քամու արագությունը հասնում է  վայրկյանում 50 մ–ի:

Այս խորագրի վերջին նյութերը