Լրահոս

19.06.2012 09:35


ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մեքսիկայում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում  Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները ԼՂ հակամարտության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Դրանում, մասնավորապես, ասված է. «Մենք ցավում ենք, որ 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարության սկզբունքների կյանքի կոչման հարցում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, ինչը տեղ էր գտել 2012թ. հունվարի 23-ին Սոչիի հայտարարության մեջ: Միաժամանակ, երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում զերծ մնալ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Միայն խաղաղ բանակցային ճանապարհով է հնարավոր գտնել ելքը»։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը