Քաղաքական

19.06.2012 09:05


Հունիսի 20-ին ԱԺ–ը կքննարկի «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը

Հունիսի 20-ին ԱԺ–ը կքննարկի «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի «զ» կետի` «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կսկսվի 2012թ. հունիսի 20-ին՝ ժամը 10։00-ին:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը

1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,

(նախագիծ)

 (երկրորդ ընթերցում)

2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ,

(նախագիծ)

     (երկրորդ ընթերցում)

4.«Uևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

«Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

5. Միջազգային պայմանագրերի վավերացում`

1) 2005թ. հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիա,

(քվեարկություն)

2) 2009թ. նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր,

(քվեարկություն)

3)  Վարկային համաձայնագիր (հատուկ գործառնություններ)

(Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 03 մայիսի, 2012թ.: 

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը