Աշխարհ

18.06.2012 17:39


ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է

Քիչ առաջ Փարիզում ավարտվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանց տարածած հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները վճռականություն են հայտնել համանախագահների հետ շարունակել աշխատանքը և հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ավելացնել փոխվստահությանն ուղղված միջոցառումները, քննարկել են հակամարտության կարգավորման ուղիները, հումանիտար ոլորտին, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների ուսումնասիրմանը, պատմական և մշակութային նշանակության կառույցների պահպանությանն առնչվող հարցեր:

Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով 1994թ. հաստատված հրադադարի համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը