Լրահոս

18.06.2012 17:22


Որսորդական տեսախցիկը ավստրիացի քաղաքական գործչին «բռնացրել» է անտառում սեռական հարաբերություն ունենալիս

Որսորդական տեսախցիկը ավստրիացի քաղաքական գործչին «բռնացրել» է անտառում սեռական հարաբերություն ունենալիս

Ավստրիացի քաղաքական գործիչը կարող է 20 հազ. եվրո փոխհատուցում ստանալ այն բանի համար, որ որսորդական հսկող տեսախցիկը ամրագրել է իրեն անտառում սեքսով զբաղվելիս։ Նա կարծում է, որ այդպիսով ներխուժել են իր անձնական կյանք։

Ավստրիայի ծայրամասերից մեկի անտառում սովորաբար կենդանիներին և վայրի բնությանը հետևելու համար տեղադրված տեսախցիկները նրան այդ գործի վրա «բռնացրել» էին այն առանձնացված վայրում, որտեղ մարդկանց արգելված է զբոսնել և առավել ևս՝ զուգավորվել։ Այդուհանդերձ, քաղաքական գործչի պաշտպանները կարծում են, որ տեսախցիկներ տեղադրելու համար որսորդները նախ թույլտվություն պետք է ունենային, իսկ հետո դրանք պետք է տարբերանշաններ ունենային, որպեսզի անտառի այցելուները ցանկության դեպքում խուսափեին դրանցից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը